Գլուխ 3 · ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ, ԿՈՉՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԸ
Հոդված 11. Պրոբացիայի ծառայությունում կոչումներով ծառայության ժամկետի հաշվարկումը
Հոդված 11. Պրոբացիայի ծառայությունում կոչումներով ծառայության ժամկետի հաշվարկումը
1. Պրոբացիայի ծառայությունում կոչումներով ծառայության ժամկետը հաշվարկվում է այդ կոչումի շնորհման մասին իրավական ակտի ստորագրման հաջորդ օրվանից: Հերթական կոչում շնորհելու ժամկետը հաշվարկելիս իջեցված կոչման ծառայության ժամանակահատվածը չի հաշվարկվում: