Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-03-07-ից մինչև 2025-12-12։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼԸ, ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԱՅԼ ՊԱՇՏՈՆԻ ՓՈԽԱԴՐԵԼԸ ԵՎ ՏԵՂԱՓՈԽԵԼԸ

Հոդված 13. Պրոբացիայի ծառայությունում ծառայության համար ներկայացվող հիմնական պահանջները

գործել է մինչև 2025-12-12Բացել ARLIS-ում

Հոդված 13. Պրոբացիայի ծառայությունում ծառայության համար ներկայացվող հիմնական պահանջները

1. Պրոբացիայի ծառայությունում որպես պրոբացիայի ծառայող ծառայության կարող է անցնել Պրոբացիայի ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որն անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնք օրենքով նախատեսված կարգով և հիմքով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից)։

2. Պրոբացիայի ծառայողին ներկայացվող մասնագիտական պահանջները սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը:

3. Պրոբացիայի ծառայության չի կարող անցնել այն քաղաքացին, որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում, կամ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է, կամ քրեական հետապնդում չի հարուցվել ոչ ռեաբիլիտացնող հիմքով, կամ որը դատապարտվել է դիտավորյալ հանցանք կատարելու համար՝ անկախ դատվածությունը վերացված կամ մարված լինելու հանգամանքից, կամ եթե առկա է «Հանրային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։