Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-03-07-ից մինչև 2025-12-12։Բացել գործող տեքստը
Գլուխ 11 · ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ, ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՂԻ ՏԱՐԻՔԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ ԵՎ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԸ

Հոդված 41. Պրոբացիայի ծառայությունում տարիքային սահմանափակումները

գործել է մինչև 2025-12-12Բացել ARLIS-ում

Հոդված 41. Պրոբացիայի ծառայությունում տարիքային սահմանափակումները

1. Պրոբացիայի ծառայողների համար պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիք է համարվում 55 տարեկանը:

2. Պրոբացիայի ծառայության պետը՝ Նախարարի համաձայնությամբ, պրոբացիայի ծառայողի պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիքը լրանալու դեպքում պրոբացիայի ծառայողի ծառայության ժամկետը երկարաձգում է մինչև հինգ տարի ժամկետով, եթե առկա չեն Պրոբացիայի ծառայության պաշտոն զբաղեցնելու համար խոչընդոտ հանդիսացող՝ օրենքով սահմանված հիմքեր:

3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պաշտոնավարման սահմանային տարիքը լրանալու դեպքում Պրոբացիայի ծառայությունից ազատումը կատարվում է սահմանված տարիքը լրանալուց հետո` հաջորդ ամսվա 1-ին, եթե պրոբացիայի ծառայողի ծառայության ժամկետը սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով չի երկարաձգվել:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։