Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 15 · ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Հոդված 155. Դատական տուգանք կիրառելու առանձնահատկությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 155. Դատական տուգանք կիրառելու առանձնահատկությունները

1. Դատական տուգանքը կիրառվում է առավելագույնը 100 000 Հայաստանի Հանրապետության դրամի չափով:

2. Դատական տուգանք կիրառելու մասին դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից, և դրա հարկադիր կատարման դիմումն ուղարկվում է հարկադիր կատարման, եթե ուժի մեջ մտնելու օրվանից մեկ ամսվա ընթացքում կամովին չի կատարվում: Որոշումը կատարվում է «Կատարողական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

3. Դատական տուգանք կիրառելու մասին առաջին ատյանի դատարանի կամ վերաքննիչ դատարանի որոշումը կարող է բողոքարկվել համապատասխանաբար վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան՝ այն ստանալու պահից յոթնօրյա ժամկետում:

4. Եթե վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը վերացնում է դատական տուգանք կիրառելու մասին որոշումը, ապա դատական ակտով լուծում է նաև նախապես վճարված տուգանքի վերադարձի հարցը:

5. Մեկ դատական վարույթի շրջանակում յուրաքանչյուր դատական ատյանում որպես ներկայացուցիչ հանդես եկող փաստաբանի նկատմամբ դատական տուգանք կարող է կիրառվել ոչ ավելի, քան մեկ անգամ:

(155-րդ հոդվածը փոփ., լրաց. 04.12.24 ՀՕ-488-Ն, փոփ. 11.04.24 ՀՕ-193-Ն)

(04.12.24 ՀՕ-488-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

(11.04.24 ՀՕ-193-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։