Հոդված 234.19. Հատուկ հայցային վարույթի կարգով քննվող` փոխհատուցման չափի վիճարկման հետ կապված վեճերը և դրանց լուծման ժամկետը
Հոդված 234.19. Հատուկ հայցային վարույթի կարգով քննվող` փոխհատուցման չափի վիճարկման հետ կապված վեճերը և դրանց լուծման ժամկետը
1. Դատարանը սույն գլխով սահմանված կարգով քննում և լուծում է «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` օտարվող սեփականության դիմաց փոխհատուցման չափի վիճարկման վերաբերյալ գործերը:
2. «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված օտարվող գույքի սեփականատերը կամ օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունք ունեցող անձն իրավունք ունի սույն գլխով սահմանված` փոխհատուցման չափի վիճարկման վերաբերյալ հայց ներկայացնելու օտարվող գույքի նկատմամբ ձեռքբերողի սեփականության իրավունքի գրանցումից հետո՝ եռամսյա ժամկետում:
3․ Սույն գլխով նախատեսված՝ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` օտարվող սեփականության դիմաց փոխհատուցման չափի վիճարկման վերաբերյալ գործերով որպես փորձագետ կարող է ներգրավվել միայն «Գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով որպես գնահատող հանդես գալու իրավունք ունեցող անձը, բացառությամբ օտարվող արժեթղթերի, որոնց դեպքում որպես փորձագետ կարող է ներգրավվել միայն «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ անկախ գնահատողը: