ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 37 · ԸՍՏ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂԻ ԵՎ ՕՐԴԵՐԱՅԻՆ ԿՈՐՑՐԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐՈՎ ՀԱՎԱՍՏՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ (ԿՈՉԻ ՎԱՐՈՒՅԹԸ)
Հոդված 282. Դատարանի վճիռը
Հոդված 282. Դատարանի վճիռը
1. Դիմումի քննության արդյունքներով առաջին ատյանի դատարանը կայացնում է դիմումը բավարարելու կամ մերժելու մասին վճիռ: Դիմումը բավարարելու դեպքում վճիռ է կայացվում կորցրած արժեթուղթն անվավեր ճանաչելու և դիմողի` դրանով հավաստված իրավունքը վերականգնելու մասին:
2. Դատարանի եզրափակիչ դատական ակտի հիման վրա համապատասխան կազմակերպությունը դիմողին տալիս է նոր արժեթուղթ: