ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 6 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ
Հոդված 36. Դատավարությանը համահայցվորների կամ համապատասխանողների մասնակցությունը
Հոդված 36. Դատավարությանը համահայցվորների կամ համապատասխանողների մասնակցությունը
1. Հայցը կարող է ներկայացվել մի քանի հայցվորի (համահայցվորների) կողմից համատեղ, ինչպես նաև ընդդեմ մի քանի պատասխանողի (համապատասխանողների):
2. Համահայցվորներից և համապատասխանողներից յուրաքանչյուրը դատավարությունում հանդես է գալիս ինքնուրույն:
3. Համահայցվորները կամ համապատասխանողները կարող են համաձայնության գալ, որ դատարանում բոլորի անունից հանդես գա իրենցից մեկը կամ մի քանիսը կամ իրենց ներկայացուցիչներից մեկը կամ մի քանիսը։ Համաձայնությունը ձևակերպվում է ներկայացուցչի լիազորագրի համար սահմանված կարգով։
4. Խմբային հայցերով համահայցվորների մասնակցության առանձնահատկությունները նախատեսված են սույն օրենսգրքի 26-րդ գլխով: