ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 52 · ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԿԱՏԱՐՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՄԲ (ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ) ԳՈՐԾՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԸ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
Հոդված 355. Դատարանի լիազորությունները
Հոդված 355. Դատարանի լիազորությունները
1. Դիմումի քննության արդյունքներով դատարանը որոշում է կայացնում օտարերկրյա դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու կամ այդպիսի ճանաչումը և կատարման թույլատրելը մերժելու մասին:
2. Դատարանն օտարերկրյա դատական ակտը մասնակի ճանաչելու հնարավորության առկայության դեպքում կարող է այն ճանաչել մասնակիորեն, եթե օտարերկրյա դատական ակտի որոշակի իրավական հետևանքները հայտնի չեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, կամ եթե սույն օրենսգրքի 354-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված օտարերկրյա դատական ակտի ճանաչումը և կատարման թույլատրելը մերժելու հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում հնարավոր է ակտը ճանաչել այն մասով, որի վերաբերյալ մերժման այդպիսի հիմքը բացակայում է: