Հոդված 179.1. Դատարանում գործերի քննության ժամկետը
Հոդված 179.1. Դատարանում գործերի քննության ժամկետը
1. Գործն առաջին ատյանի դատարանում քննվում և լուծվում է հայցադիմումը (դիմումը) վարույթ ընդունվելուց հետո՝ ողջամիտ ժամկետում, բայց ոչ ավելի, քան վեց ամսվա ընթացքում, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով:
2. Դատարանը կարող է պատճառաբանված որոշմամբ ոչ ավելի, քան երկու անգամ երկարաձգել սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետը՝ յուրաքանչյուր դեպքում առավելագույնը երեք ամիս ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետում չեն ներառվում գործի վարույթի կասեցման ժամանակահատվածը, հաշտության և հաշտարարության համար դատարանի նշանակած ժամկետը և դատական հանձնարարության կատարման ժամանակահատվածը:
4. Սույն հոդվածով նախատեսված կարգավորումները կիրառելի չեն սնանկության գործերի և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերի նկատմամբ:
(179.1-ին հոդվածը լրաց. 25.03.26 ՀՕ-108-Ն)
(25.03.26 ՀՕ-108-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)