Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-01-05-ից մինչև 2020-04-24։Բացել գործող տեքստը
ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 27.1 · (գլուխը լրաց. 12.07.18 ՀՕ-367-Ն)

Հոդված 234.3. Հայցադիմումի քննությունը

գործել է մինչև 2020-04-24Բացել ARLIS-ում

Հոդված 234.3. Հայցադիմումի քննությունը

1. Դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը լուծում է այն ներկայացվելուց հետո՝ եռօրյա ժամկետում:

2. Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է հայցադիմումն ստանալու օրվանից՝ եռօրյա ժամկետում:

3. Դատարանը պաշտպանական որոշման կիրառման մասին հայցադիմումը քննում և դրա վերաբերյալ որոշում է կայացնում առանց դատական նիստ հրավիրելու հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը կայացնելու պահից` տասնօրյա ժամկետում:

4. Գործի փաստական հանգամանքները դատարանը պարզում է ի պաշտոնե (“ex officio”): Դատարանը կաշկանդված չէ դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, միջնորդություններով, առաջարկություններով, բացատրություններով և առարկություններով և իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծմանն անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար:

5. Հայցադիմումի քննության ընթացքում առերևույթ հանցակազմի հատկանիշներ հայտնաբերելիս դատարանը, առանց վարույթը կասեցնելու, դիմում է գլխավոր դատախազին՝ քրեական գործ հարուցելու հիմքերի առկայությունն ստուգելու միջնորդությամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։