ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 35 · ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՈՉ ՀՈԺԱՐԱԿԱՄ ՀՈՍՊԻՏԱԼԱՑՄԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 270. Դատարանի վճիռը
Հոդված 270. Դատարանի վճիռը
1. Դիմումի քննության արդյունքներով առաջին ատյանի դատարանը կայացնում է դիմումը բավարարելու կամ մերժելու մասին վճիռ, որն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
2. Դիմումը բավարարելու մասին վճիռը հիմք է քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացնելու համար:
3. Դիմումը մերժելու մասին վճիռը հիմք է քաղաքացուն հոգեբուժական կազմակերպությունից անհապաղ դուրս գրելու համար: