ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 7 · ԴԱՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 50. Օրինական ներկայացուցիչները
Հոդված 50. Օրինական ներկայացուցիչները
1. Անչափահասի, սահմանափակ գործունակ կամ անգործունակ ճանաչված անձի անունից դատարանում հանդես է գալիս նրա օրինական ներկայացուցիչը՝ ծնողը (որդեգրողը), հոգաբարձուն կամ խնամակալը:
2. Օրենքով սահմանված դեպքերում դատարանում որպես օրինական ներկայացուցիչ կարող են հանդես գալ նման լիազորություն ունեցող այլ անձինք: