ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 52 · ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԿԱՏԱՐՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄՆԵՐՈՎ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 353. Օտարերկրյա դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու վերաբերյալ դիմումի քննությունը
Հոդված 353. Օտարերկրյա դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու վերաբերյալ դիմումի քննությունը
1. Դատարանն օտարերկրյա դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու վերաբերյալ դիմումը քննում և դրա վերաբերյալ որոշում է կայացնում ողջամիտ ժամկետում:
2. Դիմումը քննող դատարանը գործի քննության ընթացքում պարզում է միայն, թե որքանով է օտարերկրյա դատական ակտը համապատասխանում սույն գլխով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված պահանջներին:
3. Օտարերկրյա դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու վերաբերյալ դիմումի քննության ընթացքում դատարանը կարող է տեղեկատվություն ստանալ դիմում ներկայացրած անձից, պարտապանի առկայության դեպքում՝ նաև պարտապանից, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև դատական ակտը կայացրած դատարանից: