ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 52 · ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԿԱՏԱՐՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄՆԵՐՈՎ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 350. Օտարերկրյա դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու վերաբերյալ դիմում ներկայացնելու իրավունք ունեցող անձինք
Հոդված 350. Օտարերկրյա դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու վերաբերյալ դիմում ներկայացնելու իրավունք ունեցող անձինք
1. Օտարերկրյա դատական ակտը ճանաչելու վերաբերյալ դիմում իրավասու դատարան կարող են ներկայացնել այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է տվյալ օտարերկրյա դատական ակտը:
2. Օտարերկրյա դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու վերաբերյալ դիմում իրավասու դատարան կարող են ներկայացնել՝
1) այն անձը, որի օգտին կայացվել է օտարերկրյա դատական ակտը.
2) ակտը կայացրած օտարերկրյա դատարանը՝ տվյալ պետության պետական բյուջեի օգտին գանձվող դատական ծախսերի բռնագանձման մասով: