Հոդված 249. Անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու մասին դիմում ներկայացնելը
Հոդված 249. Անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու մասին դիմում ներկայացնելը
1. Քաղաքացուն անգործունակ ճանաչելու վերաբերյալ գործը հարուցվում է նրա ընտանիքի անդամի, խնամակալության և հոգաբարձության մարմնի կամ հոգեբուժական կազմակերպության դիմումի հիման վրա:
2. Քաղաքացուն սահմանափակ գործունակ ճանաչելու վերաբերյալ գործը հարուցվում է նրա ընտանիքի անդամի կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի դիմումի հիման վրա:
3. Քաղաքացուն անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու վերաբերյալ դիմումը ներկայացվում է այդ քաղաքացու հաշվառման վայրի առաջին ատյանի դատարան, իսկ եթե քաղաքացին բուժվում է հոգեբուժական կազմակերպությունում` հոգեբուժական կազմակերպության գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան: Քաղաքացու դեմ, որը չունի հաշվառման վայր, դիմումը ներկայացվում է նրա հաշվառման կամ բնակության վերջին հայտնի վայրի կամ նրա գույքի գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան։