ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 11.1 · (գլուխը լրաց. 22.12.23 ՀՕ-11-Ն)
Հոդված 119.10. Գործի քննության հետ կապված վճարումների առանձնահատկությունները
Հոդված 119.10. Գործի քննության հետ կապված վճարումների առանձնահատկությունները
1. Պետական տուրքը համարվում է վճարված, և պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը համարվում է ներկայացված, եթե պետական տուրքը վճարվել է Համակարգի միջոցով, և գործը քննող դատարանը Համակարգի միջոցով կարող է հավաստիանալ, որ վճարումը կատարված է։
2. Դատական ակտով բռնագանձման ենթակա գումարները (այդ թվում՝ դատական ծախսերը) համարվում են վճարված սույն հոդվածով սահմանված կանոններով։