ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 11.1 · (գլուխը լրաց. 22.12.23 ՀՕ-11-Ն)
Հոդված 119.3. Էլեկտրոնային եղանակով վարվող գործը
Հոդված 119.3. Էլեկտրոնային եղանակով վարվող գործը
1. Քաղաքացիական գործի շրջանակներում դատարանը գործը վարում է էլեկտրոնային եղանակով, բացառությամբ այն փաստաթղթերի (նյութերի), որոնք ստացվել են սույն օրենսգրքի 119.2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետով չսահմանված ֆիզիկական անձի կողմից կամ ուղարկվել են նրան, և սույն գլխով նախատեսված այլ դեպքերի։
2. Էլեկտրոնային եղանակով վարվող գործը ներառում է քաղաքացիական գործի բոլոր նյութերը, որոնք ստեղծվել կամ ներկայացվել են Համակարգի միջոցով, ինչպես նաև Համակարգից դուրս ստեղծված կամ ներկայացված գործի բոլոր նյութերի սկանավորված տարբերակները (ներառյալ՝ իրեղեն ապացույցների լուսանկարները և տեսագրությունները, դատական ծանուցագրերը և դատական նիստերի արձանագրությունները)։