Հոդված 264. Դատարանի վճիռը
Հոդված 264. Դատարանի վճիռը
1. Որդեգրվող երեխայի անվան, հայրանվան և ազգանվան, ծննդյան ժամանակի և (կամ) վայրի փոփոխման, որպես որդեգրված երեխայի ծնողներ գրառվելու, ինչպես նաև որդեգրված երեխայի հարաբերությունները ծնողներից մեկի կամ մահացած ծնողի ազգականների հետ պահպանելու անհրաժեշտության դեպքում այդ մասին նշում է կատարվում որդեգրման վերաբերյալ դիմումը բավարարելու մասին դատարանի վճռում։
2. Որդեգրման վերաբերյալ դիմումը մերժվում է`
1) եթե ներկայացված փաստաթղթերը թերի են կամ ներկայացրած փաստաթղթերի գնահատմամբ դատարանը հանգում է հետևության, որ որդեգրումը չի ապահովում երեխայի լավագույն շահերը.
2) օրենքով նախատեսված այլ դեպքերում:
3. Դատարանի վճիռը, որով բավարարվում է որդեգրման վերաբերյալ դիմումը, հիմք է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից այդ մասին պետական գրանցում կատարելու համար։