ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 35 · ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՈՉ ՀՈԺԱՐԱԿԱՄ ՀՈՍՊԻՏԱԼԱՑՄԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 268. Դիմումի բովանդակությունը և ներկայացնելու ժամկետը
Հոդված 268. Դիմումի բովանդակությունը և ներկայացնելու ժամկետը
1. Դիմումում պետք է նշվեն քաղաքացուն ոչ հոժարակամ հոսպիտալացման համար օրենքով սահմանված հիմք հանդիսացող հանգամանքները:
2. Դիմումին կցվում է հոգեբուժական կազմակերպություն անձի հոսպիտալացման մասնագիտական հիմնավորվածության վերաբերյալ հոգեբուժական հանձնաժողովի եզրակացությունը:
3. Դիմումը ներկայացվում է հոգեբուժական կազմակերպությունում հոսպիտալացվելուց հետո բժշկական օգնություն և սպասարկում ստանալու՝ անձի կողմից գրավոր համաձայնությունից հրաժարվելուց սկսված 72 ժամվա ընթացքում:
4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նշված պահանջները չկատարելու դեպքում դատարանը սույն օրենսգրքի 127-րդ հոդվածով սահմանված կարգով վերադարձնում է դիմումը: