Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-09-27-ից մինչև 2024-12-27։Բացել գործող տեքստը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 8 · ԱՊԱՑՈՒՑՈՒՄԸ

Հոդված 90. Լրացուցիչ և կրկնակի փորձաքննությունը

գործել է մինչև 2024-12-27Բացել ARLIS-ում

Հոդված 90. Լրացուցիչ և կրկնակի փորձաքննությունը

1. Փորձագիտական եզրակացության պարզ կամ ամբողջական չլինելու դեպքում առաջին ատյանի դատարանն իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ կարող է նշանակել լրացուցիչ փորձաքննություն` դրա կատարումը հանձնարարելով միևնույն կամ մեկ այլ փորձագետի (մասնագիտացված փորձագիտական հաստատության)։

2. Եթե առաջին ատյանի դատարանի կամ գործին մասնակցող անձի մոտ կասկածներ են առաջանում փորձագիտական եզրակացության հիմնավորվածության վերաբերյալ, կամ առկա են հակասություններ մի քանի փորձագետների եզրակացությունների կամ փորձագետի եզրակացության և մասնագետի բացատրության միջև, կամ խախտված են փորձաքննության կատարման դատավարական կանոնները, ապա առաջին ատյանի դատարանն իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ միևնույն հարցերի վերաբերյալ կարող է նշանակել կրկնակի փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվում է մեկ այլ փորձագետի (փորձագետների, մասնագիտացված փորձագիտական հաստատության)։

3. Լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննությունը նշանակվում է առաջին ատյանի դատարանի որոշմամբ, որում շարադրվում են լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննություն նշանակելու հիմքերը։

&#9878Հոդված 91. Գործին մասնակցող անձի ներկայացրած փորձագետի եզրակացությունը

1. Գործին մասնակցող անձի ներկայացրած փորձագետի եզրակացությունն իր ապացուցողական նշանակությամբ հավասարազոր է առաջին ատյանի դատարանի որոշմամբ նշանակված փորձաքննության արդյունքով ստացված փորձագետի եզրակացությանը, եթե այն տված փորձագետը մինչև նախնական դատական նիստի ավարտը դատարանի առջև գրավոր հաստատում է եզրակացությունը` նախազգուշացվելով ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար քրեական պատասխանատվության մասին։

2. Առաջին ատյանի դատարանը փորձագետից ստորագրություն է վերցնում նախազգուշացման մասին, որը կցվում է դատական նիստի արձանագրությանը։

3. Գործին մասնակցող անձի ներկայացրած փորձագետի եզրակացությունը պետք է համապատասխանի սույն օրենսգրքի 84-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին:

4. Գործին մասնակցող անձի ներկայացրած փորձագետի եզրակացությանը կցվում է եզրակացություն տված փորձագետի որակավորումը և մասնագիտական գիտելիքները հավաստող փաստաթուղթ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։