ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 51.2 · (գլուխը լրաց. 26.06.23 ՀՕ-226-Ն)
Հոդված 345.2. Նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով արձակված կարգադրությունը չեղյալ ճանաչելու հիմքերը
Հոդված 345.2. Նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով արձակված կարգադրությունը չեղյալ ճանաչելու հիմքերը
1. Առաջին ատյանի դատարանը չեղյալ է ճանաչում նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով արձակված կարգադրությունը, եթե՝
1) դիմումը ենթակա չէր քննության նոտարի կողմից.
2) նոտարը կարգադրությունն արձակել է «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընթացակարգային նորմերի պահանջների էական խախտմամբ.
3) պարտապանը չի ունեցել պահանջի դեմ «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետում առարկություն ներկայացնելու հնարավորություն կամ զրկված է եղել գումարի բռնագանձման պահանջով կարգադրության վարույթին մասնակցելու հնարավորությունից: