Հոդված 437. Միջազգային պայմանագրից բխող հարցման կատարումը մերժելը
Հոդված 437. Միջազգային պայմանագրից բխող հարցման կատարումը մերժելը
1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի հիման վրա օտարերկրյա պետության իրավասու դատարանի ներկայացրած հարցումների կատարումը կարող է մերժվել այդ պայմանագրով նախատեսված հիմքերով:
2. Եթե հարցումը ներկայացրել է այն օտարերկրյա պետության իրավասու դատարանը, որի հետ Հայաստանի Հանրապետությունը կապված է մեկից ավելի միջազգային պայմանագրերով, ապա հարցման կատարումը կարող է մերժվել, եթե`
1) մերժման համար հիմք դարձած հանգամանքը (պայմանը) նախատեսված է բոլոր միջազգային պայմանագրերով, անկախ նրանից` հարցումը կազմվել և ներկայացվել է մերժման համար հիմք դարձած հանգամանքը (պայմանը) նախատեսող, թե միջազգային այլ պայմանագրին համապատասխան.
2) հարցման կատարումը կարող է վնասել Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը, ինքնիշխանությունը և ազգային անվտանգությունը: