Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 55 · ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ ՎՃՌԱԲԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ

Հոդված 391. Վճռաբեկ բողոք բերելու ժամկետը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 391. Վճռաբեկ բողոք բերելու ժամկետը

1. Վերաքննիչ դատարանի դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետի ավարտը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի:

2. Վերաքննիչ դատարանի միջանկյալ դատական ակտերը կարող են բողոքարկվել այն ստանալու պահից տասնհինգօրյա ժամկետում, եթե սույն օրենսգրքով կամ այլ օրենքով այլ ժամկետ սահմանված չէ:

2.1. Սույն օրենսգրքի 287-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ակտերի դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել այդ ակտերի հրապարակման պահից տասնհինգօրյա ժամկետում:

2.2. Գնումների հետ կապված վեճերով կայացված վճիռների դեմ բերված բողոքների քննության արդյունքով վերաքննիչ դատարանի կայացրած որոշումների, բացառությամբ գործի վարույթը հաշտության համաձայնությամբ ավարտելու մասին, ինչպես նաև վերաքննիչ բողոքից հրաժարվելու հիմքով վերաքննիչ վարույթը կարճելու մասին որոշումների դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել այդ ակտերի հրապարակման պահից տասնհինգօրյա ժամկետում:

3. Գործին մասնակից չդարձած այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, իրավունք ունեն վճռաբեկ բողոք բերելու երեք ամսվա ընթացքում՝ սկսած այն օրվանից, երբ իմացել են կամ կարող էին իմանալ այդ դատական ակտի կայացման մասին:

4. Վճռաբեկ բողոք չի կարող բերվել, երբ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է քսան տարի: Նշված ժամկետը ենթակա չէ վերականգնման:

(391-րդ հոդվածը լրաց. 07.02.24 ՀՕ-82-Ն, 04.03.26 ՀՕ-56-Ն)

(07.02.24 ՀՕ-82-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։