Հոդված 226. Լիազոր մարմինները
Հոդված 226. Լիազոր մարմինները
1. Օրենսգրքի 4-րդ հոդվածով սահմանված` «լիազոր մարմին» հասկացությունը, սույն բաժնի կիրառության իմաստով, ունի հետևյալ նշանակությունը.
1) անշարժ գույքի կադաստր վարող մարմին` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցում իրականացնող` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր պետական կառավարման մարմին.
2) հաշվառող մարմիններ` «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` տեղական ինքնակառավարման մարմիններ, որոնք`
ա. իրականացնում են հարկ վճարողների և անշարժ գույքի հարկի հաշվառումը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով,
բ. իրականացնում են անշարժ գույքի հարկի վճարումների ընդունումը (այդ թվում` ժամկետանց պարտավորությունների հավաքումը), վճարման նկատմամբ հսկողությունը, ինչպես նաև հարկային վարչարարությունը: