Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-01-01-ից մինչև 2018-01-01։Բացել գործող տեքստը
ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԸԳլուխ 54 · ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ, ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 274. Արտոնագրային հարկ վճարողները

գործել է մինչև 2018-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 274. Արտոնագրային հարկ վճարողները

1. Արտոնագրային հարկ վճարող են համարվում Օրենսգրքի 276-րդ հոդվածով սահմանված` արտոնագրային հարկով հարկման օբյեկտ համարվող գործունեության տեսակը (տեսակները) իրականացնող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը` հաշվի առնելով սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված առանձնահատկությունները:

2. Կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը համարվում են արտոնագրային հարկ վճարող նաև այն դեպքերում, երբ հանրային սննդի ոլորտում գործունեությունն իրականացվում է այլ անձանց կողմից` առանց այդ սրահի (սրահների) մասով անշարժ գույքի հետ կապված իրավունքների` օրենքով սահմանված կարգով գրանցման (առանց պետական գրանցման), բացառությամբ այլ անձանց կողմից հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար Օրենսգրքի սույն գլխով սահմանված կարգով արտոնագիր ստանալու դեպքի: Օրենքով սահմանված կարգով վարձակալած (անշարժ գույքի հետ կապված իրավունքները ձևակերպած) հանրային սննդի սպասարկման սրահում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու դեպքում արտոնագրային հարկ վճարողներ են համարվում անշարժ գույքի վարձակալ հանդիսացող կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը:

3. Առևտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներում) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առք ու վաճառքի գործունեություն իրականացնող` Օրենսգրքով սահմանված կարգով շրջանառության հարկ վճարող համարվող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը կարող են համարվել արտոնագրային հարկ վճարող սույն գլխով սահմանված կարգով արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու դեպքում:

4. Արտոնագրային հարկով հարկման օբյեկտ համարվող գործունեության տեսակներ իրականացնող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը արտոնագրային հարկ վճարող են համարվում միայն արտոնագրում նշված գործունեության տեսակի և գործունեության հաշվետու ժամանակաշրջանի մասով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։