ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 82 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 449. Օրենսգրքի 4-րդ բաժնին վերաբերող անցումային հարկային հարաբերությունների կարգավորումը
Հոդված 449. Օրենսգրքի 4-րդ բաժնին վերաբերող անցումային հարկային հարաբերությունների կարգավորումը
1. Օրենսգրքի 74-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությամբ սահմանված՝ յուրաքանչյուր հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ վճարողի՝ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարն ԱԱՀ վճարողի գրավոր դիմումի հիման վրա ԱԱՀ վճարողի միասնական գանձապետական հարկային հաշվին մուտքագրվելու դրույթը վերաբերում է Օրենսգիրքն ուժի մեջ մտնելուն հաջորդող հաշվետու ժամանակաշրջանների համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներով առաջացող փոխհատուցվող գումարներին:
2. Օրենսգրքի 79-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը կիրառվում է Օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո կատարվող ներմուծումների մասով: