Հոդված 47. Հարկային պարտավորության կատարումը կազմակերպության լուծարման դեպքում
Հոդված 47. Հարկային պարտավորության կատարումը կազմակերպության լուծարման դեպքում
1. Լուծարվող կազմակերպության հարկային պարտավորությունների կատարումը դրվում է այդ կազմակերպության լուծարման հանձնաժողովի վրա` այդ կազմակերպության դրամական միջոցների, ներառյալ՝ գույքի վաճառքից ստացված միջոցների հաշվին: Լուծարման հանձնաժողովը պարտավոր է առկա հարկային պարտավորությունն ընդգրկել լուծարման հաշվեկշռում:
2. Օրենսգրքի 54-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված դեպքերում ներկայացված հարկային հաշվարկների հիման վրա առաջացած հարկային պարտավորությունները ենթակա են կատարման մինչև դրանց ներկայացմանը հաջորդող տասներորդ աշխատանքային օրը ներառյալ:
3. Եթե լուծարվող կազմակերպությունն ունի գերավճարներ, ապա այդ գումարները ներառվում են լուծարային զանգվածի մեջ և ուղղվում են լուծարվող կազմակերպության պարտավորությունների կատարմանը: