Հոդված 235. Տեղեկությունների տրամադրումը
Հոդված 235. Տեղեկությունների տրամադրումը
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով`
1) անշարժ գույքի կադաստր վարող մարմինը գնահատման կամ վերագնահատման հարկային տարվա հուլիսի 1-ի դրությամբ հաշվառված ու գնահատված (վերագնահատված)` անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի ու դրանց գնահատումների (վերագնահատումների) վերաբերյալ ամփոփ տեղեկությունները մինչև գնահատման (վերագնահատման) հարկային տարվա սեպտեմբերի 1-ը ներառյալ ներկայացնում է հաշվառող մարմիններին.
2) անշարժ գույքի կադաստր վարող մարմինը մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը ներառյալ նախորդ ամսվա ընթացքում անշարժ գույքի սեփականատերերի, ինչպես նաև անշարժ գույքի հաշվառման ու գնահատման տվյալների փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունները ներկայացնում է հաշվառող մարմիններին.
3) հարկային մարմիններն իրենց գործառույթների իրականացման ընթացքում կարող են համապատասխան հաշվառող մարմիններից տեղեկատվություն ստանալ անշարժ գույքի հարկի հաշվարկված գումարների վերաբերյալ.
4) հաշվառող մարմինները մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը ներառյալ Օրենսգրքի 228-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված նախորդ գնահատման տարվա հուլիսի 1-ի դրությամբ գրանցված տվյալների համեմատությամբ` նախորդ ամսվա ընթացքում նոր առաջացած և (կամ) փոփոխություններ կրած հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի ընթացիկ հաշվառման վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունները ներկայացնում են անշարժ գույքի կադաստր վարող մարմին:
2. Անշարժ գույքի հարկ վճարողները անշարժ գույքի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններ կարող են ստանալ Օրենսգրքի 226-րդ հոդվածով սահմանված լիազոր մարմիններից: