Հոդված 392. Դրոշմավորման ենթակա ապրանքների չդրոշմավորումը
Հոդված 392. Դրոշմավորման ենթակա ապրանքների չդրոշմավորումը
1. Դրոշմավորման ենթակա չեն՝
1) ֆիզիկական անձանց կողմից որպես ուղեկցող բեռ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ ԵՏՄ և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված արժեքային, բնաիրային և քանակական չափերը չգերազանցող դրոշմավորման ենթակա ապրանքները.
2) Օրենսգրքի 391-րդ հոդվածին համապատասխան դրոշմավորման պարտավորություն կրող հարկ վճարողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվող դրոշմավորման ենթակա ապրանքները, բացառությամբ «Անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով արտահանվող ապրանքների.
3) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող դրոշմավորման ենթակա ապրանքները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով մաքսային մարմնի կողմից տրվող համաձայնության հիման վրա: