Հոդված 455. Օրենսգրքի 13-րդ բաժնին վերաբերող անցումային հարկային հարաբերությունների կարգավորումը
Հոդված 455. Օրենսգրքի 13-րդ բաժնին վերաբերող անցումային հարկային հարաբերությունների կարգավորումը
1. Օրենսգրքի 59-րդ և 254-րդ հոդվածներով սահմանված՝ նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության 58.35 միլիոն դրամի շեմը, ինչպես նաև Օրենսգրքի 255-րդ հոդվածով սահմանված՝ ընթացիկ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության 58.35 միլիոն դրամի շեմը գործում է 2019 թվականի հունվարի 1-ից, իսկ 2018 թվականի ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության ԱԱՀ-ի շեմը սահմանվում է 115 միլիոն դրամ:
2. 2017 թվականի համար ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների եկամտային հարկի ամսական վճարումների վերջնաժամկետը սահմանվում է 2018 թվականի փետրվարի 1-ը ներառյալ:
3. Օրենսգրքի 276-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գործունեության տեսակներ իրականացնող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը 2018 թվականի հունվար ամիսը ներառող հաշվետու ժամանակաշրջանի համար արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ հայտարարությունը ներկայացնում են և արտոնագրային հարկի վճարումը կատարում են մինչև 2018 թվականի հունվարի 20-ը ներառյալ: