Գլուխ 5 · ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ
Հոդված 27. Համայնքային ծառայողի վարձատրությունը
Հոդված 27. Համայնքային ծառայողի վարձատրությունը
1. Յուրաքանչյուր համայնքային ծառայող, առանց խտրականության, ունի համարժեք աշխատանքի համար համարժեք վարձատրության իրավունք:
2. Համայնքային ծառայողի վարձատրության չափը և դրա փոփոխությունները համայնքի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է համայնքի ավագանին: Յուրաքանչյուր համայնքային ծառայողի աշխատավարձը չի կարող գերազանցել տվյալ համայնքի ղեկավարի աշխատավարձի 80 տոկոսը: