Գլուխ 1 · Տերմինների օգտագործումը
Հոդված 11. Նախնական միջոցներ ձեռնարկելու պարտավորությունը
Հոդված 11. Նախնական միջոցներ ձեռնարկելու պարտավորությունը
1. Քրեական վարույթ կամ բռնագրավման նպատակով գործողություն հարուցած մյուս Կողմի խնդրանքով Կողմը պետք է ձեռնարկի անհրաժեշտ նախնական միջոցներ, ինչպիսիք են սառեցումը կամ կալանք դնելը՝ կանխելու համար ցանկացած գործողություն, փոխանցում կամ տնօրինում այն գույքի նկատմամբ, որն ավելի ուշ կարող է բռնագրավման մասին հարցման առարկա հանդիսանալ, կամ այնպիսի գույք, որը կարող է բավարարել հարցումը:
2. 13-րդ հոդվածի համաձայն բռնագրավման մասին հարցում ստանալու դեպքում Կողմը ձեռնարկում է սույն հոդվածի 1-ին կետում նշված միջոցները հարցման առարկա կազմող ցանկացած գույքի նկատմամբ կամ այնպիսի գույքի նկատմամբ, որը կարող է բավարարել հարցումը: