Հոդված 31. Տեղեկատվություն
Հոդված 31. Տեղեկատվություն
1. Հայցվող կողմը պետք է արագորեն տեղեկացնի Հայցող կողմին`
ա) սույն գլխի համաձայն ներկայացված հարցմանը տրված ընթացքի մասին,
բ) հարցմանը տրված ընթացքի վերջնական արդյունքների մասին,
գ) սույն գլխի համաձայն՝ համագործակցության յուրաքանչյուր մասնակի կամ ամբողջական մերժման, հետաձգման կամ պայմանական կատարման վերաբերյալ որոշման մասին,
դ) յուրաքանչյուր հանգամանքի մասին, որն անհնար է դարձնում կամ նշանակալիորեն հետաձգում է հայցվող գործողության կատարումը, և
ե) սույն գլխի 2-րդ կամ 3-րդ բաժինների համաձայն արված հարցման հիման վրա ձեռնարկվող նախնական միջոցների դեպքում` իր ներքին օրենսդրության այնպիսի դրույթների մասին, որոնք ինքնաբերաբար հանգեցնում են նախնական միջոցների դադարեցման:
2. Հայցող կողմը պետք է անհապաղ տեղեկացնի Հայցվող կողմին՝
ա) յուրաքանչյուր վերանայման, որոշման կամ ցանկացած այլ փաստի մասին, որոնց հետևանքով բռնագրավման որոշումը մասնակիորեն կամ ամբողջովին դադարում է լինել կիրարկելի, և
բ) յուրաքանչյուր փաստացի կամ իրավական փոխոխության մասին, որի պատճառով, սույն գլխի համաձայն, ոչ մի գործողություն այլևս իրեն չի արդարացնում:
3. Երբ Կողմը բռնագրավման մասին նույն որոշման հիման վրա բռնագրավման համար դիմում է մի քանի Կողմերի, նա պետք է տեղեկացնի այդ մասին բոլոր այն Կողմերին, որոնց առնչվում է բռնագրավման մասին որոշման կատարումը: