Գլուխ 1 · Տերմինների օգտագործումը
Հոդված 42. Վեճերի լուծում
Հոդված 42. Վեճերի լուծում
1. Եվրոպայի խորհրդի Քրեական հարցերով եվրոպական կոմիտեն կտեղեկացվի սույն Կոնվենցիայի կիրառության և մեկնաբանման վերաբերյալ:
2. Սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ Կողմերի միջև առաջացած տարաձայնությունների դեպքում նրանք կարող են կարգավորել դրանք բանակցությունների միջոցով կամ, իրենց ընտրությամբ, այլ խաղաղ միջոցներով` ներառյալ վեճը Քրեական հարցերով եվրոպական կոմիտե ներկայացնելը, արբիտրաժային դատարան ներկայացնելը, որոնց որոշումը պարտադիր կլինի Կողմերի համար, կամ, առնչվող Կողմերի կողմից համաձայնեցված, միջազգային դատարան ներկայացնելը: