Հոդված 33. Գաղտնիությունը
Հոդված 33. Գաղտնիությունը
1. Հայցող կողմը կարող է պահանջել, որ Հայցվող կողմը գաղտնի պահի փաստերը և հարցման բովանդակությունը` այն չափով, որն անհրաժեշտ է հարցումը կատարելու համար: Եթե Հայցվող կողմը չի կարող բավարարել գաղտնիության պահանջը, նա պետք է այդ մասին անհապաղ տեղեկացնի Հայցող կողմին:
2. Հայցող կողմը պետք է, եթե դա չի հակասում իր ներքին օրենսդրության սկզբունքներին, և եթե դա պահանջվում է, գաղտնի պահի Հայցվող կողմի տրամադրած յուրաքանչյուր ապացույց կամ տեղեկատվություն և երևան հանի միայն այն չափով, ինչքան անհրաժեշտ է հարցման մեջ նկարագրված քննության կամ վարույթի համար:
3. Իր ներքին օրենսդրության համապատասխան՝ Կողմը, որը, 10-րդ հոդվածի համաձայն, ստացել է անմիջական տեղեկատվություն, պետք է բավարարի տեղեկությունները տրամադրած Կողմի կողմից պահանջվող ցանկացած գաղտնիության պահանջ: Եթե մյուս Կողմը չի կարողանում բավարարել այդպիսի պահանջը, նա պետք է անմիջապես տեղեկացնի փոխանցող Կողմին: