Հոդված 40. Վերապահումներ
Հոդված 40. Վերապահումներ
1. Յուրաքանչյուր պետություն ստորագրման կամ վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթը ի պահ տալու ժամանակ կարող է հայտարարել, որ ինքը կատարում է մեկ կամ ավելի վերապահումներ՝ կապված 2-րդ հոդվածի 2-րդ կետի, 6-րդ հոդվածի 4-րդ կետի, 14-րդ հոդվածի 3-րդ կետի, 21-րդ հոդվածի 2-րդ կետի, 25-րդ հոդվածի 3-րդ կետի և 32-րդ հոդվածի 2-րդ կետի հետ: Այլ վերապահումներ չեն կարող արվել:
2. Յուրաքանչյուր պետություն, որը նախորդ կետի համաձայն կատարել է վերապահում, կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն հետ վերցնել այն Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ուղղված ծանուցման միջոցով: Հետ վերցնելը ուժի մեջ կմտնի այդպիսի ծանուցումը Գլխավոր քարտուղարի ստանալու օրվանից:
3. Կողմը, որը կատարել է վերապահում սույն Կոնվենցիայի որևէ դրույթի վերաբերյալ, չի կարող պահանջել ցանկացած այլ Կողմի կողմից այդ դրույթի կիրառում. այնուամենայնիվ, եթե այդ վերապահումը կատարվել է մասնակիորեն կամ պայմանական, նա կարող է պահանջել այդ դրույթի կիրառությունը այնքանով, որքանով դա ինքն է ընդունում: