Հոդված 21. Փաստաթղթերի մասին ծանուցումը
Հոդված 21. Փաստաթղթերի մասին ծանուցումը
1. Կողմերը միմյանց լայնածավալ աջակցություն կցուցաբերեն բռնագրավման և նախնական միջոցների հետ առնչություն ունեցող անձանց դատական փաստաթղթերի տրամադրման գործում:
2. Ոչինչ սույն հոդվածում չպետք է խոչընդոտի`
ա) փոստային ուղիներով դատական փաստաթղթերի՝ արտասահմանում գտնվող անձանց ուղղակիորեն ուղարկելու հնարավորությանը,
բ) տրամադրող Կողմի դատական աշխատակիցների, պաշտոնյաների կամ այլ իրավասու մարմինների հնարավորությանը՝ ուղարկելու դատական փաստաթղթերը ուղղակիորեն այդ Կողմի հյուպատոսական մարմինների միջոցով կամ ստացող Կողմի դատական աշխատակիցների, պաշտոնյաների կամ այլ իրավասու մարմինների միջոցով, եթե, իհարկե, ստացող Կողմը ստորագրման կամ վավերագրի, ընդունման, կամ միանալու մասին փաստաթուղթը ի պահ տալու ժամանակ հակառակի մասին Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ուղղված հայտարարություն չանի:
3. Երբ դատական փաստաթղթերը տրամադրվում են արտասահմանում գտնվող անձանց, որոնց վերաբերում են նախնական միջոցները կամ ուղարկող Կողմի կողմից կայացված բռնագրավման մասին որոշումները, ապա այդ Կողմը պետք է նշի, թե, իր օրենսդրության համաձայն, ինչպիսի հնարավոր իրավական պաշտպանության միջոցներ գոյություն ունեն այդ անձանց համար: