Հոդված 25. Հարցման ձևը և լեզուները
Հոդված 25. Հարցման ձևը և լեզուները
1. Սույն հոդվածի համաձայն` բոլոր հարցումները պետք է կատարվեն գրավոր: Կարող են օգտագործվել ժամանակակից հաղորդակցության ձևերը, ինչպիսին է հեռաֆաքսը:
2. Հաշվի առնելով սույն հոդվածի 3-րդ կետի դրույթները՝ հարցումների կամ կից փաստաթղթերի թարգմանություն չի պահանջվի:
3. Յուրաքանչյուր Կողմ ստորագրման կամ վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթը ի պահ տալու ժամանակ կարող է հայտարարությամբ դիմել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին, որ իրեն իրավունք է վերապահում՝ պահանջելու, որ հարցումները և այդպիսի հարցումներին առնչվող փաստաթղթերը ուղեկցվեն իր լեզվով կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական լեզուներից որևէ մեկով կամ իր կողմից նշված լեզուներով կատարված թարգմանությամբ: Այս դեպքում նա կարող է հայտնել իր պատրաստակամությունը՝ ընդունելու թարգմանություններ որևէ այլ լեզվով, որն ինքը կարող է նշել: Այլ Կողմերը կարող են կիրառել փոխադարձության կանոններ: