Հոդված 6. Եկամուտների լվացման հետ կապված հանցագործություններ
Հոդված 6. Եկամուտների լվացման հետ կապված հանցագործություններ
1. Յուրաքանչյուր Կողմ կընդունի այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք անհրաժեշտ են, իր ներքին օրենսդրությանը համապատասխան, դիտավորությամբ կատարված հետևյալ արարքները որպես հանցագործություններ սահմանելու նպատակով՝
ա) գույքի փոխակերպումը կամ փոխանցումը՝ գույքի անօրինական ծագումը թաքցնելու կամ քողարկելու կամ իր արարքներից առաջացող իրավական հետևանքներից խուսափելու գործում հիմնական հանցագործության կատարման մեջ ներգրավված անձին օգնելու նպատակով` իմանալով, որ այդ գույքը իրենից եկամուտներ է ներկայացնում,
բ) գույքի իրական բնույթը, աղբյուրը, գտնվելու վայրը, շարժը, գույքի նկատմամբ իրավունքները կամ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը թաքցնելը կամ քողարկելը՝ իմանալով, որ այդ գույքը իրենից եկամուտներ է ներկայացնում, համաձայն իր սահմանադրական սկզբունքներին և իր իրավական համակարգի հիմնական հասկացություններին,
գ) գույք ձեռք բերելը, տիրապետելը կամ օգտագործելը՝ ստանալու պահին իմանալով, որ այդ գույքը իրենից եկամուտներ է ներկայացնում,
դ) մասնակցությունը սույն հոդվածում սահմանված հանցագործություններից որևէ մեկի կատարմանը, հանցակցությունը, նախապես համաձայնության գալը, դրդումը, կատարման փորձը, օժանդակությունը՝ հանցագործության կատարման նպատակով ցուցաբերվող օգնության, աջակցության, խորհուրդների միջոցով:
2. Սույն հոդվածի 1-ին կետի կատարման կամ կիրառման նպատակների համար`
ա) հաշվի չի առնվում, թե ենթակա՞ է արդյոք հիմնական հանցագործությունը Կողմի քրեական իրավազորությանը,
բ) կարող է նախատեսվել, որ այդ կետում սահմանված հանցագործությունները չեն կիրառվի այն անձանց նկատմամբ, որոնք կատարել են հիմնական հանցագործությունը,
գ) իմանալը, մտադրությունը կամ դրդապատճառները, որպես այդ կետում սահմանված հանցագործությունների համար պահանջվող տարրեր, կարող են եզրակացվել միայն օբյեկտիվ, փաստացի հանգամանքների հիման վրա:
3. Յուրաքանչյուր Կողմ անհրաժեշտության դեպքում կարող է ընդունել այնպիսի միջոցներ, որ իր ներքին օրենսդրությանը համապատասխան` որպես հանցագործություն սահմանի սույն հոդվածի 1-ին կետում նշված բոլոր կամ մի քանի գործողությունները հետևյալ բոլոր կամ որևէ դեպքում, երբ հանցագործը`
ա) պարտավոր էր ենթադրել, որ գույքը իրենից եկամուտներ է ներկայացնում,
բ) գործել է շահ ստանալու նպատակով,
գ) գործել է հետագա հանցավոր գործունեության շարունակմանը խթանելու նպատակով:
4. Յուրաքանչյուր Կողմ կարող է ստորագրման կամ վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթը ի պահ տալու ժամանակ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հասցեագրված հայտարարությամբ հայտարարել, որ սույն հոդվածի 1-ին կետը կիրառվում է միայն այդ հայտարարության մեջ նշված հիմնական հանցագործությունների կամ այդպիսի հանցագործությունների կատեգորիաների նկատմամբ:
Գ լ ու խ 3
Միջազգային համագործակցություն
Բ ա ժ ի ն 1
Միջազգային համագործակցության սկզբունքները