Գլուխ 1 · Տերմինների օգտագործումը
Հոդված 2. Բռնագրավման միջոցներ
Հոդված 2. Բռնագրավման միջոցներ
1. Յուրաքանչյուր Կողմ կընդունի անհրաժեշտ այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք գործիքների, եկամուտների կամ այդ եկամուտներին համապատասխանող արժեք ունեցող գույքի բռնագրավման հնարավորություն կտան:
2. Յուրաքանչյուր Կողմ կարող է ստորագրման կամ վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթը ի պահ տալու ժամանակ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հասցեագրված հայտարարությամբ հայտարարել, որ սույն հոդվածի 1-ին կետը կիրառվում է միայն այն հանցագործությունների կամ հանցագործությունների կատեգորիաների նկատմամբ, որոնք նշված են տվյալ հայտարարության մեջ: