Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · Տերմինների օգտագործումը

Հոդված 41. Փոփոխություններ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 41. Փոփոխություններ

1. Յուրաքանչյուր Կողմ կարող է սույն Կոնվենցիայում փոփոխություններ մտցնելու առաջարկություն անել, և այդ առաջարկությունը Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի կողմից պետք է փոխանցվի Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ պետություններին և յուրաքանչյուր ոչ անդամ պետության, որը միացել է կամ հրավիրվել է միանալու սույն Կոնվենցիային՝ համաձայն 37-րդ հոդվածի դրույթների:

2. Յուրաքանչյուր Կողմի առաջարկած ցանկացած փոփոխություն պետք է փոխանցվի Քրեական հարցերով եվրոպական կոմիտեին, որը այդ փոփոխության վերաբերյալ իր կարծիքը պետք է ներկայացնի Նախարարների կոմիտեին:

3. Նախարարների կոմիտեն առաջարկված փոփոխությունը և Քրեական հարցերով եվրոպական կոմիտեի կարծիքը քննարկելուց հետո կարող է ընդունել փոփոխությունը:

4. Նախարարների կոմիտեի կողմից սույն հոդվածի 3-րդ կետի համաձայն ընդունված յուրաքանչյուր փոփոխության տեքստ կփոխանցվի Կողմերին` նրանց ընդունման համար:

5. Սույն հոդվածի 3-րդ կետի համաձայն ընդունված յուրաքանչյուր փոփոխություն ուժի մեջ կմտնի երեսուներորդ օրը այն պահից, երբ Գլխավոր քարտուղարին բոլոր Կողմերը կտեղեկացնեն իրենց կողմից դրանք ընդունվելու մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։