Հոդված 1. Տերմինների օգտագործումը
Հոդված 1. Տերմինների օգտագործումը
Սույն Կոնվենցիայի նպատակների համար՝
ա) «եկամուտներ» նշանակում է` հանցագործությունից ստացված ցանկացած տնտեսական օգուտ: Այդ եկամուտը կարող է ներառել ցանկացած գույք, որը սահմանված է սույն հոդվածի «բ» ենթակետում,
բ) «գույք»-ը ներառում է ցանկացած տեսակի գույքը՝ իրեղեն կամ ոչ իրեղեն, շարժական կամ անշարժ, ինչպես նաև այդպիսի գույքի նկատմամբ սեփականության կամ այլ իրավունք սահմանող իրավաբանական ակտերը կամ փաստաթղթերը,
գ) «գործիքներ» նշանակում է` ցանկացած առարկա, որը օգտագործվում է, կամ որը նախատեսվում է որևէ ձևով, մասնակիորեն կամ ամբողջությամբ օգտագործել հանցագործություն կամ հանցագործություններ կատարելու համար,
դ) «բռնագրավում» նշանակում է՝ պատիժ կամ դատարանի կողմից նշանակված այլ միջոց, որը հետևում է հանցագործության կամ հանցագործությունների վերաբերյալ վարույթին և հանգեցնում է գույքից վերջնական զրկման,
ե) «հիմնական հանցագործություն» նշանակում է` ցանկացած հանցագործություն, որի արդյունքում ստացվել են այնպիսի եկամուտներ, որոնք կարող են դառնալ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն սահմանված հանցագործության օբյեկտ:
Գ լ ու խ 2
Ազգային մակարդակով ձեռնարկվելիք միջոցներ