Հոդված 13. Բռնագրավելու պարտավորությունը
Հոդված 13. Բռնագրավելու պարտավորությունը
1. Այն Կողմը, որը մյուս Կողմից ստացել է իր տարածքում գտնվող գործիքների կամ եկամուտների բռնագրավման մասին հարցում, պետք է`
ա) կատարի այդպիսի գործիքների կամ եկամուտների վերաբերյալ Հայցող կողմի դատարանի կայացրած բռնագրավման մասին որոշումը,
բ) ներկայացնի հարցումը իր իրավասու մարմիններին՝ բռնագրավման մասին որոշում կայացնելու նպատակով, և, եթե այդպիսի որոշում կայացված է, կատարի այն:
2. Սույն հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի կիրառման նպատակներից ելնելով՝ յուրաքանչյուր Կողմ, երբ դա անհրաժեշտ է, պետք է իրավասու լինի` սկսելու բռնագրավմանն ուղղված վարույթ՝ իր ներքին օրենսդրության համաձայն:
3. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները կկիրառվեն նաև եկամուտների արժեքին համապատասխանող գումարի վճարման պահանջից կազմված բռնագրավման նկատմամբ, եթե գույքը, որի հանդեպ կարող է բռնագրավում իրականացվել, գտնվում է Հայցվող կողմի տարածքում: Նման դեպքերում, երբ 1-ին կետում նշված բռնագրավումը կատարելիս վճարումը չի ստացվել, Հայցվող կողմը պետք է բավարարի այս նպատակով հնարավոր ցանկացած գույքի նկատմամբ պահանջ:
4. Եթե բռնագրավման մասին հարցումը վերաբերում է որևէ կոնկրետ գույքի, Կողմերը կարող են համաձայնության գալ, որ Հայցվող կողմը կարող է բռնագրավումը կատարել գույքի արժեքին համապատասխանող գումարի վճարման պահանջի ձևով: