Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · Տերմինների օգտագործումը

Հոդված 14. Բռնագրավման իրականացումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14. Բռնագրավման իրականացումը

1. 13-րդ հոդվածի համաձայն բռնագրավման թույլտվություն ստանալու և բռնագրավում կատարելու ընթացակարգերը պետք է կարգավորվեն Հայցվող կողմի օրենսդրությամբ:

2. Հայցվող կողմը պարտավոր է ընդունել փաստերի առումով եզրահանգումները այնքանով, որքանով դրանք նշված են Հայցող կողմի մեղադրական դատավճռի կամ դատարանի որոշման մեջ, կամ այնքանով, որքանով այդպիսի մեղադրական դատավճիռը կամ դատարանի որոշումը անուղղակիորեն հիմնված է դրանց վրա:

3. Յուրաքանչյուր Կողմ կարող է ստորագրման կամ վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթը ի պահ տալու ժամանակ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հասցեագրված հայտարարությամբ հայտարարել, որ սույն հոդվածի 2-րդ կետը կիրառվում է միայն իր սահմանադրական սկզբունքների և իրավական համակարգի հիմնական հասկացությունների համաձայն:

4. Եթե բռնագրավումը իրականացվում է գումարի վճարման պահանջի ձևով, Հայցվող կողմի իրավասու մարմինը, բռնագրավումը իրականացնելու որոշում ընդունելու օրվա արտարժույթի փոխանակման կուրսին համապատասխան, պետք է փոխարկի գումարը մյուս Կողմի արտարժույթով:

5. 13-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի դեպքում միայն Հայցող կողմը իրավունք ունի որոշում ընդունելու բռնագրավման մասին որոշումը վերանայելու ցանկացած դիմումի վերաբերյալ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։