Գլուխ 1 · Տերմինների օգտագործումը
Հոդված 22. Օտարերկրյա որոշումները ճանաչելը
Հոդված 22. Օտարերկրյա որոշումները ճանաչելը
1. Հայցվող կողմը 3-րդ և 4-րդ բաժիններում նշված համագործակցությունն իրականացնելիս կճանաչի Հայցող կողմի ընդունած յուրաքանչյուր դատական որոշում, որը վերաբերում է երրորդ անձանց իրավունքներին:
2. Ճանաչումը կարող է մերժվել, եթե՝
ա) երրորդ անձինք չեն ունեցել իրենց իրավունքները պաշտպանելու համար բավարար հնարավորություն, կամ
բ) որոշումը անհամատեղելի է նույն հարցի կապակցությամբ Հայցվող կողմի արդեն իսկ կայացրած որոշման հետ, կամ
գ) անհամատեղելի է Հայցվող կողմի հասարակական կարգի հետ, կամ
դ) որոշումը ընդունվել է Հայցվող կողմի օրենսդրությամբ սահմանված՝ նրա բացառիկ իրավասությանը վերաբերող դրույթներին հակառակ:
Բ ա ժ ի ն 7
Ընթացակարգային ԵՎ այլ ընդհանուր կանոններ