Հոդված 24. Ուղղակի հաղորդակցում
Հոդված 24. Ուղղակի հաղորդակցում
1. Կենտրոնական մարմինները ուղղակիորեն կհաղորդակցվեն միմյանց հետ:
2. Հրատապ դեպքերում սույն գլխի մեջ նշված հարցումները կամ հաղորդակցությունները կարող են ուղղակիորեն ուղարկվել Հայցող կողմի դատական մարմինների, այդ թվում՝ դատախազության կողմից Հայցվող կողմի համապատասխան մարմիններին: Այդպիսի դեպքերում Հայցող կողմի կենտրոնական մարմնի միջոցով Հայցվող կողմի կենտրոնական մարմնին միաժամանակ պետք է ուղարկվի հարցման պատճենը:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված յուրաքանչյուր հարցում կամ հաղորդակցում կարող է իրականացվել Ինտերպոլի (Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպություն) միջոցով:
4. Եթե հարցումը կատարվել է սույն հոդվածի 2-րդ կետի համաձայն, և այն կատարող մարմինը իրավասու չէ հարցմանը ընթացք տալ, նա պետք է տրամադրի այդ հարցումը իրավասու ազգային մարմնին և այդ մասին ուղղակիորեն տեղեկացնի Հայցող կողմին:
5. Սույն գլխի 2-րդ բաժնի համաձայն՝ հարցումները կամ հաղորդակցումները, որոնք չեն ներառում հարկադիր գործողություն, կարող են Հայցող կողմի իրավասու մարմինների կողմից ուղղակիորեն փոխանցվել Հայցվող կողմի իրավասու մարմիններին: