Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · Տերմինների օգտագործումը

Հոդված 27. Հարցման բովանդակությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 27. Հարցման բովանդակությունը

1. Սույն գլխում նշված համագործակցության համար յուրաքանչյուր հարցում պետք է իր մեջ ընդգրկի`

ա) հարցում կատարող մարմնի անվանումը և նախաքննություն կամ դատական քննություն իրականացնող մարմնի անվանումը,

բ) հարցման առարկան և պատճառը,

գ) նյութերը, ներառյալ համապատասխան փաստերը (ինչպես, օրինակ, հանցագործության վայրը, ամսաթիվը, հանգամանքները), որոնց առնչվում են նախաքննությունը կամ դատական քննությունը, բացառությամբ ծանուցման խնդրանքի դեպքի,

դ) երբ համագործակցությունը ներառում է հարկադիր գործողություն՝

i. օրենքի դրույթների տեքստը կամ, երբ դա հնարավոր չէ, կիրառվող օրենսդրության շարադրանքը, և

ii. նշում այն մասին, որ հայցվող միջոցները և ցանկացած այլ նմանատիպ միջոց կարող են ձեռնարկվել Հայցող կողմի տարածքում՝ նրա օրենսդրության համապատասխան,

ե) երբ դա անհրաժեշտ է և հնարավոր`

i. համապատասխան անձի կամ անձանց վերաբերյալ տեղեկություններ, ներառյալ անունը, ծննդյան ամսաթիվը և վայրը, քաղաքացիությունը և բնակության վայրը, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ նստավայրը, և

ii. գույքի, որի կապակցությամբ հայցվում է համագործակցություն, գտնվելու վայրը, կապը համապատասխան անձի կամ անձանց հետ, կապը հանցագործության հետ, ինչպես նաև ցանկացած այլ առկա տեղեկատվություն գույքի նկատմամբ այլ անձանց շահերի մասին, և

զ) յուրաքանչյուր կոնկրետ ընթացակարգ, որը Հայցող կողմը ցանկանում է, որ իրականացվի:

2. 3-րդ բաժնի համաձայն գույքը առգրավելու (գույքի վրա կալանք դնելու) կապակցությամբ նախնական միջոցների մասին արված հարցման մեջ, որի վերաբերյալ կարող է գումարի վճարման պահանջից կազմված բռնագրավման մասին որոշում կայացվել, պետք է նշվի նաև այդ գույքի դիմաց ստացվելիք առավելագույն գումարը:

3. Ի լրումն 1-ին կետում նշված նշումների՝ 4-րդ բաժնի համաձայն արված յուրաքանչյուր հարցում պետք է պարունակի`

ա) 13-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի դեպքում՝

i. Հայցող կողմի դատարանի կողմից կայացված բռնագրավման որոշման բնօրինակի հաստատված պատճենը և հիմքերի շարադրումը, որոնց հիման վրա ընդունվել է բռնագրավման մասին որոշումը, եթե այդպիսիք նշված չեն որոշման մեջ,

ii. Հայցող կողմի իրավասու մարմնի կողմից հաստատում այն մասին, որ բռնագրավման որոշումը կիրարկելի է և ենթակա չէ բողոքարկման սովորական միջոցներով,

iii. տեղեկություններ այն մասին, թե ինչ չափով պետք է կատարվի որոշումը, և

iv. տեղեկություններ յուրաքանչյուր նախնական միջոցի կիրառման անհրաժեշտության վերաբերյալ,

բ) 13-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի դեպքում` փաստերի շարադրում, որոնց վրա հիմնվում է Հայցող կողմը, և որոնք բավարար են, որ Հայցվող կողմը կարողանա բռնագրավման մասին որոշումը կայացնել իր ներքին օրենսդրության համապատասխան,

գ) երբ երրորդ անձինք հնարավորություն կունենան հռչակելու իրենց իրավունքները` այդ իրավունքները հաստատող փաստաթղթեր:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։