Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · Տերմինների օգտագործումը

Հոդված 32. Օգտագործման սահմանափակումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 32. Օգտագործման սահմանափակումը

1. Հայցվող կողմը կարող է իրականացնել հարցման կատարումը՝ այն պայմանով, որ ձեռք բերված տեղեկատվությունը կամ ապացույցները Հայցող կողմի իրավասու մարմինների կողմից չեն օգտագործվի կամ փոխանցվի այլ քննության կամ վարույթի համար, բացի այն, որը նշված է հարցման մեջ, առանց Հայցվող կողմի նախնական համաձայնությունը ստանալու:

2. Յուրաքանչյուր Կողմ ստորագրման կամ վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթը ի պահ տալու ժամանակ կարող է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հասցեագրված հայտարարությամբ հայտարարել, որ, համաձայն սույն գլխի, իր կողմից տրամադրված տեղեկությունները կամ ապացույցը չեն կարող, առանց իր նախնական համաձայնության, Հայցող կողմի իրավասու մարմինների կողմից օգտագործվել կամ փոխանցվել այլ քննության կամ վարույթի համար` բացի հարցման մեջ նշվածից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։