Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · Տերմինների օգտագործումը

Հոդված 36. Ստորագրումը և ուժի մեջ մտնելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 36. Ստորագրումը և ուժի մեջ մտնելը

1. Սույն Կոնվենցիան բաց է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների և ոչ անդամ այն պետությունների ստորագրման համար, որոնք մասնակցել են Կոնվենցիայի մշակմանը: Այդ պետությունները կարող են Կոնվենցիայով պարտավորված լինելու մասին իրենց համաձայնությունը արտահայտել հետևյալ կերպով`

ա) ստորագրմամբ` առանց ընդունման, վավերացման կամ հաստատման պայմանի, կամ

բ) ստորագրմամբ` հետագա վավերացման, ընդունման կամ հաստատման պայմանով:

2. Վավերագրերը, ընդունման կամ հաստատման մասին փաստաթղթերը պետք է ի պահ տրվեն Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին:

3. Կոնվենցիան ուժի մեջ կմտնի համաձայն 1-ին կետի դրույթների` Կոնվենցիայով պարտավորված լինելու մասին երեք պետություններ, որոնցից առնվազն երկուսը Եվրոպայի խորհրդի անդամ պետություններ են, համաձայնություն հայտնելուց սկսած երեք ամիսը լրանալուց հետո՝ եկող ամսվա առաջին օրը:

4. Այն ստորագրած պետությունների համար, որոնք հետագայում համաձայնություն կհայտնեն Կոնվենցիայով պարտավորված լինելու մասին, Կոնվենցիան ուժի մեջ կմտնի համաձայն 1-ին կետի դրույթների` Կոնվենցիայով պարտավորված լինելու մասին համաձայնություն տալուն հաջորդող երեք ամիսը լրանալուց հետո՝ եկող ամսվա առաջին օրը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։