Հոդված 38. Տարածքային կիրառություն
Հոդված 38. Տարածքային կիրառություն
1. Ցանկացած պետություն կարող է ստորագրման կամ վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթը ի պահ տալու ժամանակ նշել այն տարածքը կամ տարածքները, որոնց նկատմամբ կկիրառվի սույն Կոնվենցիան:
2. Ցանկացած պետություն կարող է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ավելի ուշ ուղղված հայտարարությամբ տարածել սույն Կոնվենցիայի կիրառումը այլ տարածքների վրա, որոնք նշված են այդ հայտարարության մեջ: Այդ տարածքների նկատմամբ Կոնվենցիան ուժի մեջ կմտնի այդպիսի հայտարարությունը Գլխավոր քարտուղարի ստանալու օրվան հաջորդող երեք ամիսը լրանալուց հետո՝ եկող ամսվա առաջին օրը:
3. Ցանկացած հայտարարություն, որը արվել է նախորդ երկու կետերի համաձայն հայտարարությունում նշված յուրաքանչյուր տարածքի նկատմամբ, կարող է հետ վերցվել Գլխավոր քարտուղարին ուղղված ծանուցման միջոցով: Հետ վերցնելը ուժի մեջ կմտնի այդպիսի ծանուցումը Գլխավոր քարտուղարի ստանալու օրվան հաջորդող երեք ամիսը լրանալուց հետո՝ եկող ամսվա առաջին օրը: